


Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարությունում անհեթեթ միջադեպ է տեղի ունեցել՝ հրաձգությամբ, անվտանգության ծառայության աշխատակիցը ձախ սրունքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ 21-ամյա Սուրեն Ռուսյանը ոտքի հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել Էկոնոմիկայի նախարարությունից: Նշվում էր, որ դրան նախորդել է կրակոց։
Ի պատասխան ԶԼՄ հարցումների՝ Հայաստանի Էկոնոմիկայի հախարարությունը հաղորդել է, որ այսօր, ժամը 16.56-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» աշխորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։
«Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։ Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար», - ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում:
Ընդ որում, գերատեսչությունում չեն ներկայացրել միջադեպի մանրամասները, ինչպես նաեւ՝ թե ինչու անվտանգության աշխատակցի ատրճանակը ապահովիչի վրա չի եղել:



