


Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով գտնվում է Վրաստանում:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանում Ալիևին դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին և այլ պաշտոնատար անձինք:
Թբիլիսի ժամանելուն պես և պաշտոնական հանդիպումից հետո կայացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի դեմ առ դեմ բանակցություններ:



