


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 16-ին և 17-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կրկին կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Նույն աշխատակարգով կաշխատեն նաև տեղամասային բժիշկները և մանկաբույժները:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության տվյալներով, հունվարի 14-ի ժամը 10.00-ի դրությամբ սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք, որից 796-ը` 0-18 տարեկան: Թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, որից 199-ը` 0-18 տարեկան։ Նշենք, որ H1N1 վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք:
Գրիպի և սուր շնչառական վարակների առնչությամբ ձմեռային արձակուրդները երկարաձգվել են ևս մեկ շաբաթով` մինչև հունվարի 25-ը:



