


Արմինֆո. Ռուսաստանաբնակ գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" կուսակցությունն ապրիլի 11-ին համազգային հանրահավաք կանցկացնի:
"Ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին "Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ" դաշինքը հրավիրում է համազգային հանրահավաքի, որը տեղի կունենա Ազատության հրապարակում: Այս օրը պետք է լինել միայն մեկ վայրում։ Դուք իշխանություն ունեք ընտրելու ձեր ապագան: Միայն մեկ առաջնորդ, որը ձեզ կբերի ուժեղ միասնություն, ուժեղ տնտեսություն, ամուր և հարատև խաղաղություն", - ասվում է միջոցառման հայտարարության մեջ։



