


Արմինֆո.Միայն "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կարող է փոփոխություններ բերել Հայաստան: Այդ մասին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ "Շանթ" հեռուստաընկերությամբ հեռարձակված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ հայ հասարակությունն ունի երկու տարբերակ։ "Կամ շարունակելու է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աղքատության և ամենօրյա "անակնկալների" այս շրջանը, կամ ընտրելու է ուժեղ, նոր առաջնորդ, ով մեր երկիրը դուրս կբերի աղքատությունից, ով վերջապես կլուծի երկրում զբաղվածության խնդիրը, ով կկենտրոնանա ժողովրդի խնդիրների վրա, այլ ոչ թե օրերով քաղաքական դաշտը կլցնի հակասություններով ՝ մարդկանց ոչ մի օգտակար բան չբերելով։ Ահա թե ինչու մեր հասարակությունն ունի երկու տարբերակ՝ Սամվել Կարապետյան կամ Փաշինյան", - նշել էց Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ իրենց քաղաքական ուժն ամեն ինչ անելու է, որպեսզի արդարանան մեր հասարակության 70-75 տոկոսի հույսերը։ "Հարյուր հազարավոր մարդիկ Սամվել Կարապետյանի մեջ տեսնում են երկրի ապագա առաջնորդի, քանի որ ցանկանում են վերջապես բռնել կայուն զարգացման ուղին: Ի՞նչ եք կարծում, մենք իրավունք ունե՞նք կասկածի տակ դնել մարդկանց վստահությունը: Իհարկե ոչ։ Ավելին, մինչ օրս, մեր ողջ կյանքի ընթացքում չի եղել մի պահ, երբ մենք չարդարացնենք մեր հասարակության, հայրենակիցների հույսերը, և երբեք չի լինի: Մենք մեր ձայնը տալու ենք միայն Սամվել Կարապետյանին՝ որպես մի առաջնորդի, որը վերջապես կփոխի Հայաստանը", - ասել է Կարապետյանը։



