


Արմինֆո. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:
ԱԺ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերություններին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:



