


Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների միջև Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի (ՌՀՄԱԿ) ուսումնական բազայում անցկացվել են հանրապետական մրցումներ «Գազապաշպանի լավագույն հավաքական օղակ» կոչման համար:
ՌՀՄԱԿ հաղորդագրության համաձայն, մրցաշարին մասնակցել է 12 թիմ, որոնք ներկայացնում են հանրապետության բոլոր մարզերը, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի թիմը:
Նման ձևաչափով մրցումներ վերջին տարիների ընթացքում անցկացվել են առաջին անգամ։
Մրցումային ծրագիրը ներառում էր երեք փուլ՝ հրդեհի օջախի մարում և տուժածի տարհանում, զրոյական տեսանելիության պայմաններում անցում փակ տարածությունում և առաջին օգնության ցուցաբերում:
Մրցումների արդյունքում առաջին տեղը գրավել է Երևանի կայազորի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել են Արմավիրի մարզի ծառայողները, և երրորդ տեղում էր Կոտայքի մարզային թիմը:
Մրցութի ընթացքին ներկա են եղել ներքին գործերի նախարարի տեղակալ-Փրկարար ծառայության տնօրեն, ՌՀՄԱԿ Վարչության համանախագահ Արամ Ղազարյանը, ինչպես նաև նրա տեղակալներ՝ Տիգրան Պետրոսյանը և Արսեն Մկրտչյանը, ովքեր հաղթողներին հանձնեցին հուշագավաթներ։
Նման մրցումների անցկացումն նպաստում է փրկարարների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը, ինչպես նաև գործողությունների մշակմանը և ստորաբաժանումների միջև փոխգործակցության ամրապնդմանը բարդ պայմաններում:



