
Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ինչպիսին էլ լինի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքը, երկկողմ հարաբերությունների ամրապնդման տրամադրվածությունը կպահպանվի: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին նա հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
"Ես դա ձեզ միշտ ասել եմ և ցանկանում եմ դա ևս մեկ անգամ ընդգծել։ Ցանկանում եմ հույս հայտնել, որ ինչպես էլ ավարտվեն ընտրությունները Հայաստանում, ռուս - հայկական հարաբերությունների կառուցման և ամրապնդման մեր ընդհանուր տրամադրվածությունը կշարունակվի", - ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը շեշտը դրել է այն բանի վրա, որ ինչ էլ որ տեղի ունենա, Ռուսաստանում միշտ առաջնորդվելու են այն բանով, ինչը ձեռնտու է հենց հայ ժողովրդին։
Փաշինյանի խոսքով ՝ հայ-ռուսական հարաբերությունների հագեցվածությունը պահանջում է բարձր մակարդակի մշտական շփումներ ։ "Մեր հարաբերություններն այնքան հագեցած են, որ հաճախակի հանդիպումների կարիք կա, միշտ բարձր մակարդակով խոսելու բան կա։ Իհարկե, Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները շատ խորն են, դրանք շատ կարևոր են մեզ համար", - ասել է Հայաստանի վարչապետը։
Միաժամանակ, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն հանգիստ է վերաբերվում ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը, սակայն Երեւանը չի կարող գտնվել միանգամից երկու մաքսային միություններում, հույս հայտնելով, որ ապագայում ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ը կհամագործակցեն: "Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում զգալիորեն ավելի էժան, քան այժմ Եվրոպայում այդ վառելիքի գներն են", - ասել է Պուտինը: ՌԴ-ին և Հայաստանին միավորում է քաղաքակրթական ընդհանրությունը, իսկ Մոսկվային միշտ ձեռնտու է այն, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին, հայտարարել Է Պուտինը։
«Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ երբեք հարցականի տակ չեն լինի", - հայտարարել է Փաշինյանը։ Հայաստանը գիտի, որ ԵԱՏՄ և ԵՄ անդամությունն անհամատեղելի է, բայց առայժմ այդ գործընթացները չեն հասել այն կետին, երբ պետք է ընտրություն կատարել», - հայտարարել է Փաշինյանը: