


Արմինֆո. Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառաայությունը։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ ՀՀ-ում գրանցված ընկերությունը թաքցրել է իր իրական շրջանառությունը և այն ամբողջությամբ չի ներառել ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հարկային հաշվարկներում, որի հետևանքով թաքցվել և չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։
Նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է», - ասվում է ՔԿ հաղորդագրությունում։



