


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, շնորհավորական ուղերձում ասվում է․ «Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով։ Այս տոնը խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը և ցանկանում եմ, որ այն ՀՀ քաղաքացի ասորիներին բերի ուրախություն, սեր և երջանկություն: Թող գալիք տարին ձեզ համար լինի արդյունավետ ձեռնարկների, հաջողությունների, լիության և բարեկեցության տարի:
Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,
Նաեւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր աշխատանքով մեր պետության զարգացմանն ուղղված ձեր ջանքերի, աշխատանքի և արարման համար։ Շնորհավոր Հաբ-Նիսան»։



