


Արմինֆո. Թուրքիայի "Վաթան" կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ թուրքական C-130 ռազմական ինքնաթիռը, որն անցյալ տարվա նոյեմբերին մեկնել էր Ադրբեջանից և կործանվել Վրաստանի օդային տարածքում, խոցվել էր Իսրայելի կողմից։
"Այդ ինքնաթիռը խոցվել է Իսրայելի կողմից, ինչի հետևանքով զոհվել էր 34 թուրք զինվոր ։ Անցել է մի քանի ամիս, սակայն իշխանությունները հանրությունից թաքցնում են հետաքննության արդյունքները", - ըստ ԶԼՄ-ների՝ ասել է Փերինչեքը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի նոյեմբերի 11-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի Lockheed C-130 Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Վրաստանում ՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ ։ Ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել էին։ Ինքնաթիռը վերադառնում էր Գյանջայից՝ զորահանդեսին մասնակցելուց հետո։



