Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել «Զվարթնոց՚ օդանավակայանի հին շենքի մասնակի ապամոնտաժման թույլտվության առնչությամբ պարզաբանմամբ:
ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ նշվում է. ՙՃարտարապետ Անահիտ Թարխանյանի կողմից զանգվածային լրատվամիջոցներին տրամադրված հայտարարության վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ««Արմենիաե Միջազգային օդանավակայաններե ՓԲԸ-ի կողմից ներկայացված համապատասխան դիմումի և հայտի հիման վրա, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ««Զվարթնոցե միջազգային օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների մաստեր պլանը հաստատելու մասինե թիվ 1495-Ն որոշման 1-ին կետով հաստատված մաստեր պլանը, նույն որոշման 4-րդ կետով նախատեսված՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումների արդյունքները, ինչպես նաև կազմակերպության կողմից ներկայացված՝ ՀՀ օրենդրությամբ նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերը, ««Արմենիաե Միջազգային օդանավակայաններե ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տրվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), որով ընկերությունը պետք է իրականացնի Զվարթնոց միջազգային օդանավակայանի ընդլայման և հին համալիրի վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակում:
Միաժամանակ, հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայությունե ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոցե միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը, ««Արմենիաե Միջազգային օդանավակայաններե ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տրվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը:
Երևանի քաղաքապետարանի կողմից վերը նշված քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվել են բացառապես ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ««Զվարթնոցե միջազգային օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների մաստեր պլանը հաստատելու մասինե թիվ 1495-Ն որոշմամբ և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին և ընթացակարգերին համապատասխան՚:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Զվարթնոց՚ օդանավակայանի հին ուղևորային համալիրի շինության պահպանության վերաբերյալ:Ներկաները մտահոգություն են հայտնել հարցի վերաբերյալ` նշելով, որ կան չքննարկված տարբերակներ շենքի ամբողջական պահպանման առումով: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հանձնարարել է առաջիկա օրերին Հանրային խորհրդում կազմակերպել լայն քննարկում` ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին և քննարկել Կոնցեսիոների կողմից ներկայացված նոր նախագիծը, փորձել գտնել ընդունելի լուծումներ բոլոր կողմերի համար:
«Զվարթնոց՚ օդանավակայանի հին շենքը կառուցվել է ճարտարապետներ Ա.Թարխանյանի, Ս.Խաչիկյանի, Լ.Չերքեզյանի, Ժ.Շեխլյանի, Ա.Տիգրանյանի, Ա. Մեսչյանի և կոնստրուկտոր Ս Բաղդասարյանի նախագծով և շահագործման է հանձնվել 1980 թվականին: 2002 թվականի հունիսից «Զվարթնոց՚ օդանավակայանը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա՚ միջազգային օդանավակայաններ՚ ՓԲԸ-ին, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:
2013 թ. ՙԱրմենիա՚ Միջազգային Օդանավակայաններ՚ ՓԲԸ հայտարարություն է տարածել այն մասին, որ ՙԶվարթնոցի՚ հին շենքը ՙշատ վտանգավոր կառույց՚ է և չի համապատասխանում օդագնացության ժամանակակից պահանջներին: Շենքի քանդման նախագիծն արժանացել է ճարտարապետների խիստ քննադատությանը, ովքեր նշում են, որ շենքը պատմական արժեք է ներկայացնում:
2015 թ. կոնցեսիոները նոր նախագիծ է ներկայացրել, ինչը ենթադրում է ՙԶվարթնոցի՚ հին շենքի մասնակի պահպանում: Համաձայն դրա՝ կպահպանվի միայն դիսպետչերական աշտարակը, իսկ հին տերմինալը նախատեսվում է քանդել: