


Արմինֆո. Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սեյիդ Աբաս Արաղչին մարտի 30-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում խորը մտահոգություն են հայտնել տարածաշրջանային վատթարացող իրավիճակի առնչությամբ:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, կարևորվել է դիվանագիտական ջանքերի ակտիվացումը տարածաշրջանում ռազմական բախումները շուտափույթ դադարեցնելու համար:
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Ըստ լրատվամիջոցների՝ երեկ տեղի է ունեցել նաև Իրանի ԱԳ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների և Իրանի դեմ Միացյալ Նահանգների ու Իսրայելի կողմից շարունակվող ռազմական ագրեսիայի հետևանքների շուրջ:



