


Արմինֆո.Ամիսների աշխատանքից հետո կայացել է «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը։ Այդ մասին տեղեկանում ենք նախագծի Facebook-յան էջից։
«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը վերկուսակցական հարթակ է, որը միավորում է տարբեր մտածողություններ, փորձ ու տեսակետներ։ Այստեղ յուրաքանչյուր միտք կարևոր է, յուրաքանչյուր կարծիք՝ լսելի ու արժեքավոր։
Քննարկումների, առաջարկների ու համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորվել է ծրագիր, որը ծնվել է մարդկանցից և ուղղված է նրանց արժանապատիվ կյանքի ապահովմանը։
Առաջիկայում թիմի անդամներն ու խորհրդանշական գնացքը շրջելու են հանրապետության բոլոր մարզերում՝ յուրաքանչյուր համայնք հասցնելով մեր հայրենակիցների մասնակցությամբ ձևավորված լուծումները», - ասվում է հաղորդագրւթյունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախաձեռնությամբ հանդես էր եկել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, հայտնի օլիգարխ Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարել էր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին ՝ բացառելով գործող իշխանության հետ համագործակցության հնարավորությունը ։ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին:



