


Արմինֆո. Սպահանում վերջին հրաժեշտն են տվել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի զոհ դարձած Հովհաննես Սիմոնյանին։
"Իրանահայ համայնքը, ինչպես միշտ, կանգնած է հայրենիքի և նրա պատվի պաշտպանության համար՝ զոհաբերելով իր զավակներին։ Սիրված իրանահայ Հովհաննես Սիմոնյանը զոհվել է Սպահանում՝ հանցագործ ԱՄՆ-ի և Իսրայելի դաժան հարձակման հետևանքով: Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին և իրանահայ համայնքին՝ նրա մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձում", - ասված է Հայաստանում Իրանի դեսպանատան հրապարակման մեջ:
Իրանի Կարմիր մահիկի միության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի կողմից Իրանի ուղղությամբ հարվածների սկսվելուց ի վեր զոհվել է 214 երեխա և 244 կին, որոնց թվում եղել են երկու հղի կանայք, քաղաքացիական անձանց շրջանում վիրավորվել է 21 հազար մարդ: Միության տվյալներով՝ նրանցից 1731-ը մինչեւ 18 տարեկան անձինք են, 4163-ը՝ կանայք։



