


Արմինֆո. Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմաքաղաքական ճգնաժամը, որը բռնկվել է Իրանի դեմ չհրահրված ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով, մանրամասն քննարկվել է Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչիի միջև հեռախոսազրույցի ընթացքում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նրանք մտքեր են փոխանակել հակամարտությունը միջազգային իրավունքի հիման վրա քաղաքական և դիվանագիտական կարգավորման վերաուղղորդման հեռանկարների շուրջ՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի և նրա հարևանների՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների օրինական շահերը։
Լավրովը նաև իր իրանցի գործընկերոջը տեղեկացրել է Իսլամական Հանրապետությանը ռուսական մարդասիրական օգնության նոր խմբաքանակի մատակարարման մասին։



