


Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցության զարգացումն ու խորացումը։
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նրանք հատուկ ընդգծել են երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման կարևորությունը և պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի վարչապետը, նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով, Պապիկյանին հանձնել է Պատվո լեգեոնի շքանշանը՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։



