


Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության եկան երկու երկրների միջև համագործակցությունը ընդլայնելու և որակապես նոր մակարդակի բարձրացնելու հարցում։
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը համաձայնության են եկել շարունակել պաշտպանական ոլորտի ներուժի ամրապնդմանն ուղղված համատեղ նախաձեռնությունները։ Պապիկյանը և Վոտրենը քննարկել են նաև ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կրթության, մասնագիտական պատրաստության, խորհրդատվական աջակցության ծրագրերի արդյունավետությունը և այլ հարցեր։



