


Արմինֆո.Հայաստանի իշխող ռեժիմը, առաջնորդվելով Ադրբեջանի նախապայմաններով, նպատակ ունի կատարել Բաքվի պահանջը։
Այս մասին մարտի 27-ին ՀՀ Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նոր Սահմանադրություն հանրաքվեի միջոցով ցանկացած գնով ընդունելու մասին։
Նախորդ օրը ճեպազրույցի ժամանակ ՀՀ կառավարության ղեկավարը նշել էր, որ եթե Սահմանադրությունը ձախողվի հանրաքվեում, կրկին հանրաքվե կանցկացվի։ Այս առումով Տիգրան Աբրահամյանը նշել է, որ այս հայտարարությամբ Փաշինյանը հստակ ուղերձ է հղել Ալիևին, որ ցանկացած գնով կկատարի Ադրբեջանի պահանջները։ «Կարծում եմ՝ ամեն ինչ շատ պարզ և հստակ է», - նշել է պատգամավորը։



