


Արմինֆո. Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 26-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական խորհրդական, հատուկ ռազմական շտաբի պետ, բանակի գեներալ Վինսենթ Ժիրոյի հետ։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։
Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունը։ Կողմերը նաև անդրադարձել են միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի։



