


Արմինֆո.Ավստրիայում ՀՀ դեսպան և Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպել է Ավստրիայի զարգացման գործակալության (ԶԱԳ) տնօրեն Բերնդ Բրուների հետ։
Ավստրիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը բարձր է գնահատել գործակալության ծրագրերը Հայաստանում, որոնք նպաստում են երկրի կայուն զարգացմանը, մասնավորապես՝ գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության, մասնագիտական կրթության, սոցիալական ենթակառուցվածքների և ծառայությունների ոլորտներում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Զարգացման գործակալության ծրագրերի վերաբերյալ, ընդգծել են հաստատված ամուր և արդյունավետ համագործակցությունը, հայտնել են այն խորացնելու պատրաստակամությունը և քննարկել նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը։
ՀՀ դեսպանը խոսել է Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ուղիների բացման ուղղությամբ Հայաստանի ջանքերի, մասնավորապես՝ «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախաձեռնությունների մասին։



