


Արմինֆո.Ֆրանսիական ռազմական քոլեջում վերապատրաստվող հայ սպաները մասնակցում են Փարիզի պաշտպանության և ռազմավարության ֆորումին, այս մասին Twitter-ում (X) հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունը։ Փարիզի պաշտպանության և ռազմավարության 3-րդ ֆորումը (PDSF) կգործի մինչև մարտի 26-ը։
Այս ամենամյա միջոցառումը նպատակ ունի խթանել ֆրանսիական և եվրոպական ռազմավարական մտքի ազդեցությունը։ Այս տարի պատվավոր հյուրը Դանիան է։ Միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչությունը (DGRIS) համակազմակերպել է այս միջազգային ֆորումը և մի քանի նիստեր կվարի։



