


Արմինֆո.Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության տվյալներով՝ մարտի 24-ին, ժամը 14:10-ին, Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 3-4 մագնիտուդ։
2-3 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Մադինա գյուղերում։



