


Արմինֆո. Մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սոկ-բեին (նստավայրը՝ Մոսկվա):
ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեսպանին նշանակման կապակցությամբ շնորհավորելուց հետո, խորհրդարանի նախագահը հույս հայտնեց, որ նրա աշխատանքը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը և զարգացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:



