


«Նոր Հայաստան՚ հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ՚-ի պետ Ժիրայր Սեֆիլյանին հարցաքննության են հրավիրել Քննչական կոմիտե:
ՙԺիրայր Սէֆիլյանը հունվարի 12-ին՝ ժամը 17:30-ին, Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված շինծու մեղադրանքի հայտնի գործով հարցաքննության նպատակով լինելու է Քննչական կոմիտեում՚,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ սա երկրորդ դեպքն է, երբ Սեֆիլյանին հարցաքննության են հրավիրում 2015 թ. ապրիլի 24-ին անկարգությունների կազմակերպման գործի շրջանակներում: Գործը հարուցվել էր 2015 թ. ապրիլի 7-ին, սակայն բոլոր կասկածյալներն ազատ էին արձակվել՝ չմեկնելու ստորագրությամբ:



