


Արմինֆո.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։
Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։
«Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր և պայմանավորվել են շարունակել քննարկումը հանդիպման ժամանակ՝ ամենամոտ հարմար ժամանակ», - հաղորդել է Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։



