


Արմինֆո. Արաբկիր բժշկական կենտրոնից հայտնում են, որ 1.2 տարեկան երեխան, որին մի քանի օր առաջ խորթ մայրը ծեծել էր և հոսպիտալացրել ծանր վիճակում, մահացել է։
«Խորը վշտով հայտնում ենք, որ 1.2 տարեկան երեխայի կյանքը չի հաջողվել փրկել։ Նա մարտի 16-ին հոսպիտալացվել է Արաբկիր բժշկական կենտրոն՝ կլինիկական մահվան ախտորոշմամբ։ Այնուհետև բժիշկներին հաջողվել է վերականգնել երեխայի կենսական գործառույթները։ Վերջին օրերին նա ծանր վիճակում գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, և բժիշկները շարունակում էին պայքարել նրա կյանքի համար։ Ցավոք, երեխայի կենսաբանական մահը գրանցվել է մարտի 21-ին», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության փորձի մեղադրանքով։ Երեխայի խորթ մայրը ձերբակալվել է։



