


Արմինֆո. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Սեթ Մագազիների հետ։
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումները։
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին։
Կողմերն ընդգծել են նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը։



