


Արմինֆո. Ներկայիս թույլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը կհամաձայնի միայն իրեն ներկայացված պայմաններին։ Այդ մասին մարտի 18-ին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը "Ուժեղ Հայաստան" կուսակցության Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագրի շնորհանդեսի ժամանակ։
«Ավելի ուժեղ տնտեսություն նշանակում է ավելի շատ միջոցներ, որոնք կարող են ուղղվել պաշտպանական ամենաժամանակակից հնարավորությունների և սպառազինությունների զարգացմանը: Սամվել Կարապետյանի վարչապետության օրոք Հայաստանը կընդլայնի իր ռազմավարական տնտեսական կապերը, իսկ միջազգային կապերը Հայաստան կներգրավեն նոր ներդրումներ աշխարհի տարբեր անկյուններից: Թույլ Փաշինյանի օրոք Հայաստանը, պարզապես, կհամաձայնի տնտեսական հարաբերություններին, որից կշահի, հիմնականում, մյուս կողմը, օրինակ, Ադրբեջանից բենզինի ներկրման դեպքում, այն դեպքում, երբ մեր քաղաքացիները դեռ բանտերում են", - ասել է նա։
Նարեկ Կարապետյանը նշել է, որ շնորհանդեսի ընթացքում կհնչեն անվտանգության ոլորտի լավագույն մասնագետների և փորձագետների հայտարարությունները և կներկայացվեն լավագույն ծրագրերը, որոնք ուղղված են մեր երեխաների կյանքի ապահովմանը: Նրա խոսքով՝ բոլոր հարցումների համաձայն, ընտրություններից հետո Սամվել Կարապետյանը կընդունի երկրի ղեկավարումը ։ "Մենք պետք է հսկայական աշխատանք կատարենք, վերականգնենք այն վնասը, որ Փաշինյանը հասցրել է երկրին, հատկապես՝ անվտանգության և տնտեսության ոլորտներում", - ասել է կուսակցության վարչության անդամը: Նա հավելել է, որ ծրագրի յուրաքանչյուր կետի կատարումը երաշխավորված է Սամվել Կարապետյանի կողմից: Դրանք նախընտրական խոստումներ չեն, խոսքը հստակ տնտեսական քայլերի մասին է, որոնք իրականացվելու են։ Այդ քայլերից մեկը լինելու է աղքատության մեջ գտնվող համայնքների վերականգնումը։
Նարեկ Կարպետյանը նշել է, որ աշխարհի թույլ տնտեսություն ունեցող պետությունները չեն կարող պաշտպանված լինել իրենց անվտանգության տեսանկյունից, հատկապես, այնպիսի բարդ տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանը:



