


Արմինֆո.Վրաստանի հայ համայնքը խորին ցավակցություն է հայտնել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլ իա Երկրորդի մահվան կապակցությամբ:
"Ցավակցում ենք Վրաց Ուղղափառ Եկեղեցուն, վրաց ժողովրդին և բոլոր նրանց, ովքեր այս դժվարին պահին կորուստ են կրել։ Նրա հոգուն մաղթում ենք հավերժ խաղաղություն", - ասված է Վրաստանի հայ համայնքի Facebook-յան գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Իլիա Երկրորդը մահացել է մարտի 18 - ին կյանքի 94-րդ տարում՝ երկարատև հիվանդությունից հետո: Այդ կապակցությամբ Վրաստանում ազգային սուգ Է հայտարարվել։



