


Արմինֆո.«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին կանչել են Քննչական կոմիտե, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Հայաստանում բռնի իշխանափոխության հրապարակային կոչեր անելու մասին հոդվածով։
«Հրապարակ» օրաթերթի հաղորդագրության համաձայն, Արմինե Օհանյանին Քննչական կոմիտե հրավիրելու և հարցաքննելու առիթը 2024-ի դեկտեմբերին գրված մի խմբագրական է, որն, ըստ ՔԿ-ի, պարունակում է բռնի իշխանափոխության հրապարակային կոչեր: «Քրեական օրենսգրքի այս` 422 հոդված փրկօղակ է դարձել իշխանության համար եւ քաղաքական հետապնդումների գլխավոր գործիքն է այժմ: Այդ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Սամվել Կարապետյանին եւ Միքայել Աջապահյանին: Թե ինչպես կվարվի Քննչական կոմիտեն Արմինե Օհանյանի դեպքում, պարզ կդառնա առաջիկա օրերի ընթացքում», - նշում է թերթը:
Իրավիճակը Facebook-ի իր էջում մեկնաբանել է "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը: Նա դատապարտելէ թերթի գլխավոր խմբագրի նկատմամբ քրեական գործի հարուցումը, նշելով, որ դա ոտնձգություն է Հայաստանում խոսքի ազատության դեմ:



