


Արմինֆո. Վրաստանը ազգային սուգ Է հայտարարել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի կյանքից հեռանալու կապակցությամբ: Վրաստանի կառավարության կարգադրության համաձայն, ողջ երկրի վարչական շենքերի վրա պետական դրոշները կիջեցվեն:
Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, Իլիա Երկրորդի մահվան մասին հաղորդել է Պատրիարքական աթոռի տեղապահ, միտրոպոլիտ Շիո Մուջիրին: Իլիա Երկրորդը մահացել է այսօր՝ 93 տարեկան հասակում:
Մարտի 17-ի առավոտյան հայտնի էր դարձել, որ վրաց պատրիարքը հոսպիտալացվել է Չապիձեի կլինիկա ՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով, այնուհետև տեղափոխվել էր "Կովկասյան բժշկական կենտրոն":



