


Արմինֆո. Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ազատվել է տնային կալանքից: Նրա նկատմամբ ընտրվել է վարչական հսկողություն և ստորագրություն չհեռանալու մասին։
Դատարանի որոշման համաձայն՝ նրան արգելվել է այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարան, շփվել թեմի հոգևորականների և քրեական գործով անցնող այլ աանձանց հետ:
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածով ՝ ծառայողական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքը խոչընդոտելը և ծառայողական դիրքն օգտագործելով մարդկանց հավաքներին մասնակցելուն հարկադրելը: Նա կալանավորվել էր 2025 թվականի հոկտեմբերի 16-ին ՝ երկու ամսով, իսկ 2026 թվականի հունվարի 26-ին ՝ եւս մեկ ամսով ։ Ս. թ. փետրվարի 12-ին կալանքը փոխարինվել էր տնային կալանքով: Մկրտիչ Պռոշյանը Ամենայն հայոց կաթողիկոսի զարմիկն է։



