


Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերությունը պատրաստակամություն է հայտնել անհապաղ ընդունել ցանկացած անհրաժեշտ դեղորայք և բժշկական պարագաներ մասնավոր անձանցից, ինչպես նաև մարդասիրական կազմակերպություններից, բժշկական սարքավորումների մատակարարներից, դեղագործական ընկերություններից և փրկարարական կազմակերպություններից: Այդ մասին ասվում է Հայաստանում Իրանի դեսպանատան հաղորդագրության մեջ՝ ի պատասխան երկրում պատերազմի ֆոնին ԻԻՀ-ին մարդասիրական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ իրանցիների և հայերի բազմաթիվ դիմումների:
"Կարմիր մահիկի ընկերության հայտարարության համաձայն, հաշվի առնելով տուժածների թվի ավելացումը և բժշկական կենտրոնների ծանրաբեռնվածությունը, շտապ անհրաժեշտ են բժշկական օգնություն, կենսական նշանակության դեղամիջոցներ, վիրաբուժական սարքավորումներ, շիճուկ և բժշկական պարագաներ: Ուստի կոչ ենք անում բոլոր հայրենակիցներին և անհատներին, հայկական կազմակերպություններին և մատակարարներին հնարավորինս շուտ սկսել նշված նյութերի նախապատրաստումը առաքման համար", - ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ "Մելլաթ" բանկի երևանյան մասնաճյուղում դրամական օգնության տրամադրման համար բացվել է հաշվեհամար՝ 2080000000330400:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում ՝ ավելի քան 200 երեխա, զոհվել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով: Տարբեր տվյալներով՝ ավելի քան 5 հազար իրանցիներ զոհվել են, կան հազարավոր վիրավորներ ։



