


Արմինֆո.Բժիշկները պայքարում են ընտանիքում ծեծի հետեւանքով կլինիկական մահվան վիճակում "Արաբկիր" բժշկական կենտրոն տեղափոխված 1.2 տարեկան երեխայի կյանքի համար:
Բժշկական կենտրոնում հաղորդել են, որ բժիշկները կարողացել են վերականգնել երեխայի սրտի աշխատանքը, սակայն նա շարունակում է մնալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ ծանր վիճակում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել կլինիկական մահ ախտորոշմամբ։ Դեպքի առթիվ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ, մեկ անձ ձերբակալվել է:
Հայկական լրատվամիջոցները պարզել են, որ ձերբակալվել է երեխայի հոր կենակցուհին ։ Հենց նա է կասկածվում երեխային ծանր վնասվածքներ հասցնելու համար։ Երեխայի մայրը Արարատի մարզի 21-ամյա բնակչուհի է։ Սա նրա 4-րդ երեխան է։ Ըստ ԶԼՄ-ների՝ նրա 3-ամյա դուստրը տատիկի խնամքին է, իսկ երկվորյակ որդիները մանկատանն են։ Երեխայի մայրը լրագրողներին պատմել է, որ երեխային հանձնել է նախկին ամուսնուն՝ ժամանակավորապես, երբ զբաղվում էր վարձով բնակարան փնտրելով, քանի որ կարծել է, որ երեխան հոր հետ ապահով կլինի:



