


Արմինֆո. Իրանում երկու հայերի վիրավորվելու մասին դեռևս չհաստատված տեղեկություններ կան։ Այդ մասին մարտի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նրա խոսքով՝ դեպի Հայաստան հայերի տեղաշարժ չի նկատվում, մարդիկ հույս ունեն, որ այդ ամենը շուտով կավարտվի։
"Մենք որոշակի տվյալներ չունենք ժամանած իրանահայերի թվի մասին։ Որպես այդպիսին՝ արտառոց հոսք չկա, չկա հայերի փախուստ դեպի Հայաստան։ Այս պահին մենք փորձում ենք կապ հաստատել նրանց հետ, մարդիկ տանը են, փորձում են հեռու մնալ վտանգավոր վայրերից և հույս ունեն, որ այդ ամենը շուտով կավարտվի: Խոսակցություններ են եղել երկու թեթև վիրավոր իրանահայերի մասին, բայց դա հաստատելը շատ դժվար է", - ասել է Զարեհ Սինանյանը։



