


Արմինֆո. Սփյուռքի երիտասարդության հետ աշխատանքը շատ ավելի արդյունավետ բնույթ է կրում, քան՝ ավելի ավագ տարիքի մարդկանց հետ, և հայոց պետականության ամրապնդմանը նպաստելու միտում ունի: Այդ մասին մարտի 17-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նրա խոսքով ՝ դա ակնհայտ է, քանի որ երիտասարդությունը չի տառապում հայ ժողովրդի անցյալով և բարդույթներով: Սինանյանը որպես օրինակ նշել է "Երիտասարդ դեսպան" ծրագիրը, որը ցույց է տվել իր արդյունավետությունը: Այսօր Սփյուռքում կա 5 ավանդական կառույց, ովքեր չեն կարողանում համակերպվել հայկական իրականության հետ ՝ փորձելով խոչընդոտել պետական ինստիտուտների աշխատանքին։ Նման բան չկա երիտասարդության պարագայում։
Սինանյանը նշել է, որ երիտասարդների՝ պատմական հայրենիք այցելությունները, ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների հետ հանդիպումները անջնջելի տպավորություն են թողնում նրանց վրա: Հերթական նման խումբը կժամանի այս տարվա օգոստոսի վերջին։



