


Արմինֆո.Հրթիռի խոշոր բեկորներ են ընկել Երուսաղեմի ամենասրբազան վայրերից մեկի մոտ՝ Հին քաղաքում Տիրոջ գերեզմանի տաճարի հարևանությամբ գտնվող նեղ նրբանցքում:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, ոստիկանությունը շրջափակել է նաև Ալ-Աքսա մզկիթի տարածքի մի փոքր մասը՝ այն բանից հետո, երբ տարածքում հայտնվել են ոչ մեծ բեկորներ: Բեկորներ են ընկել նաեւ քաղաքի արեւմուտքում՝ Քնեսետի մոտ, որը գտնվում է Բենիամին Նեթանյահուի գրասենյակից ոչ հեռու, իսկ հրթիռի հետեւի մասը ճեղքել է պաղեստինցիներով բնակեցված Արեւելյան Երուսաղեմում՝ Սիլվանում գտնվող տան տանիքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմակայաններին։ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և իրանցի մի քանի բարձրաստիճան զինվորականներ: Մարտի 8-ին Իրանի փորձագետների խորհուրդն Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ է ընտրել զոհված այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի որդուն՝ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին:



