


2016 թվականի երկրորդ կեսին Ռուսաստանը չորրորդ սերնդի «ՄիԳ-29»-ների նոր խմբաքանակ և «Մի-8» տրանսպորտային ուղղաթիռ կուղարկի «Էրեբունի» օդային ռազմակայան:
Ինչպես հաղորդել են ռուսական ԶԼՄ-ները, վկայակոչելով ՌԴ հարավային զինվորական օկրրուգի մամուլի ծառայությունը, վերանորոգումից հետո Հայաստանում գտնվող ռուսական օդային ռազմակայան մատակարարված կործանիչներն այժմ պաշտպանում են Հայաստանի օդային սահմանները` ԱՊՀ երկրների ՀՕՊ միավորված համակարգի շրջանակում: Արդեն ամանորյա տոներից հետո օդանավակայանում կսկսվեն նոր ավիատեխնիկայի ընդունման նախապատրաստական աշխատանքներ:
Դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն «Էրեբունի» ռազմակայան է ուղարկել հարվածային ուղղաթիռների նոր խմբաքանակ: Հաղորդվել է, որ ռազմակայանն ստացել է վեց հարվածային «Մի-24Պ» և «Մի-8ՄՏ»:


