


Արմինֆո.Ռեֆորմիստների կուսակցությունը և «Ազգային Վերածնունդ» կուսակցությունը հռչակագիր են ստորագրել 2026թ հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին միասնական հանդես գալու մասին։
Ռեֆորմիստների կուսակցության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հռչակագրի ստորագրումից հետո Վաղարշակ Հարությունյանն ու Վահան Բաբայանը ներկայացրել են կուսակցությունների դիրքորոշումները ՀՀ ներքին և արտաքին մարտահրավերների վերաբերյալ, առաջիկա ընտրություններում միասնական հանդես գալու հիմնավորումները և պատասխանել են միջոցառման մասնակիցների հարցերին։



