


Արմինֆո.Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանը ևս մեկ ամսով երկարաձգել է ռուսաստանցի գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը: Այդ մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողներին հաղորդել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևայանը:
"Դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը և ևս մեկ ամսով երկարաձգել Կարապետյանի տնային կալանքը", - նշել է նա: Միաժամանակ, Վարդևանյանն ընդգծել է, որ պաշտպանական կողմը վճիռը բողոքարկելու է վերադաս ատյանում՝ հենց որ ստանա դատարանի որոշումը: Նշենք, որ ավելի վաղ դատարանը անփոփոխ էր թողել Կարապետյանին երկամսյա կալանքի տակ պահելու մասին դատարանի հունվարի 17-ի որոշումը: Հիշեցնենք, որ գործարարը ձերբակալվել էր 2025 թվականի հունիսի 18-ին իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, իսկ ավելի ուշ դատարանը նրան կալանավորել էր Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու պատճառով՝ երկրում սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու մեղադրանքով։ Ավելի ուշ գործարարին նոր մեղադրանք է առաջադրվել ՝ փողերի լվացում։
Հատկանշական է, որ Կարապետյանի կալանավորմանը նախորդել են նրա հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումները, որոնք իրավաբանները գնահատում են որպես հետաքննությանն ու իրավապահ գործունեությանն ուղղակի միջամտության փորձ:
Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները, փաստացի, Կարապետյանների ընտանիքից խլել են "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության կառավարման գործառույթները՝ կառավարիչ նշանակելով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանին։ ՀԷՑ-ը նաև զրկվել է լիցենզիայից։



