


«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը` տեղեկացնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի սույն թվականի հունվարի 18-ից», - Facebook-ի իր էջում գրել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում հանրապետությունում սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են, ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել էր ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ինչպես նաև Երևանի քաղաքապետարան` դպրոցների և մանկական նախադպրոցական հաստատությունների ձմեռային արձակուրդները մինչև հունվարի 18-ը երկարաձգելու առաջարկով` համաճարակաբանական իրավիճակի բարդություններից խուսափելու, վարակների հետագա տարածվածությունը կանխելու նպատակով:



