


Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի Ստամբուլում կայանալիք Միջխորհրդարանական միության 152-րդ նստաշրջանին: Այդ մասին ասվում է ԱԺ հաղորդագրությունում:
Աղբյուրի համաձայն, Հայաստանի պատվիրակությունը Թուրքիա է գործուղվելու ապրիլի 16-19-ը: Պատվիրակության կազմում կլինեն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը եւ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:



