


Արմինֆո. Վաղ առավոտից ողջ Երևանում ընթանում է ֆլեշմոբ՝ ի աջակցություն ռուսաստանահայ գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի:
Այսօր Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում քննվելու է գործարարի խափանման միջոցը երկարաձգելու հարցը, ում մեղադրող կողմը մեղսագրել է "երկրի իշխանությունը տապալելու կոչեր" և "ֆինանսական մեքենայություններ":
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստի օրը մայրաքաղաքի ողջ տարածքում փակցվել են " Ազատություն Սամվել Կարապետյանին, Ազատություն Հայաստանին" գրությամբ մեծ պաստառներ:
Ավելի վաղ Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ սոցիալական ցանցերում հայտարարել էին, որ այսօր ժամը 15:30-ին լինելու են Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում գտնվող դատարանի շենքի մոտ, որտեղ քննվելու է գործարարի խափանման միջոցի հարցը:
Նշենք, որ ավելի վաղ դատարանն անփոփոխ էր թողել Կարապետյանին երկամսյա կալանքի տակ պահելու դատարանի հունվարի 17-ի որոշումը:
Հիշեցնենք, որ գործարարը ձերբակալվել էր 2025 թվականի հունիսի 18-ին իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, իսկ ավելի ուշ դատարանը նրան կալանավորել էր Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու պատճառով՝ երկրում սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու մեղադրանքով։ Ավելի ուշ գործարարին նոր մեղադրանք էր առաջադրվել ՝ փողերի լվացում։ Հատկանշական է, որ Կարապետյանի կալանավորմանը նախորդել են նրա հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումները, որոնք իրավաբանները գնահատում են որպես հետաքննությանն ու իրավապահ գործունեությանը ուղղակի միջամտելու փորձ: Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները Կարապետյանների ընտանիքից, փաստացի, խլել են "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության կառավարման գործառույթները՝ կառավարիչ նշանակելով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանին։ ՀԷՑ-ը նաև զրկվել է լիցենզիայից։



