


Արմինֆո. "Իրանը մեր բարի բարեկամն է, մեր հազարամյա հարևանը", - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում իր ելույթում անդրադառնալով ԻԻՀ-ում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:
«Դուք արդեն տեսել եք Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների մասշտաբները: Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Օմանը, Քուվեյթը, Հորդանանը, Լիբանանը, Բահրեյնը, Սիրիան մեր լավ գործընկերներն են ։ Վերջերս մենք պատմական քայլ կատարեցինք Սաուդյան Արաբիայի հետ՝ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ։
Մենք ցավ ենք զգում, տեսնելով, թե ինչ է կատարվում Մերձավոր Արեւելքում։ Նման մասշտաբային միջազգային ճգնաժամի ֆոնին մենք փոքր, համեստ պետություն ենք, և մեզ մնում է միայն աղոթել բոլոր զոհերի հոգիների հանգստության և մեր գործընկերների առաջնորդների իմաստության համար, որպեսզի նրանք օր առաջ գտնեն դիվանագիտական լուծումներ», - ասել է Հայաստանի վարչապետը:



