


Արմինֆո.Ամերիկա-իսրայելական կոալիցիան հարվածել է հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի համալիրին։ Այդ մասին հայտնում է "Իրանիստ" տելեգրամյան ալիքը։ Նշվում է, որ վերջին տվյալների համաձայն, ոչ ոք չի զոհվել, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակներում։
Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամաս է․ այն հայտնի է իր աշխույժ մթնոլորտով և զարգացած ենթակառուցվածքով, որի ձևավորման և զարգացման գործում զգալի դեր են ունեցել իրանահայերը:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմակայաններին։ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և իրանցի մի քանի բարձրաստիճան զինվորականներ: Մարտի 8-ին Իրանի փորձագետների խորհուրդն Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ է ընտրել զոհված այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի որդուն՝ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին:



