


Արմինֆո. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գործարկում է թվային հարթակ, որտեղ սպառողները կարող են ներկայացնել իրենց բողոքները կամ խնդիրները, որոնց բախվել են: Այդ մասին հաղորդում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Աղբյուրը նշում է, որ www.competition.am կայքում ներդրվել է "Սպառողի օգնական" թվային հարթակ, որի միջոցով սպառողը կկարողանա ուղղել իր բողոքը և ստանալ համապատասխան լուծում:
Հարթակը հասանելի է հետևյալ հղումով․ https://shorturl.at/7NVFY։



