


Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
Փաշինյանը մարտի 10-ին Փարիզում կմասնակցի միջուկային էներգիայի գագաթնաժողովին։ Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում։
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլայի հետ:



