


Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք: Այդ մասին հաղորդել է կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։
«Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Վարչապետին զեկուցվել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները», - գրել է մամուլի քարտուղարը։
Հայաստանի Անվտանգության խորհրդի առաջին նիստը տեղի էր ունեցել փետրվարի 28 - ին՝ Իրանի վրա հարձակումից անմիջապես հետո, երկրորդը՝ մարտի 1-ին, երրորդը՝ մարտի 5-ին:



