


Արմինֆո.Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը կմասնակցի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին մարտի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախկին անդամ Հովիկ Աղազարյանը։
Նրա խոսքով՝ ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ առայժմ որոշում չկա։ Բանակցություններ են ընթանում այլ քաղաքական ուժերի հետ, և, եթե ընդհանուր եզրեր գտնվեն, ապա կուսակցությունը ընտրությունների կգնա նրանց հետ։ Բայց տվյալ դեպքում, ինչպես շարունակել է Աղազարյանը, խոսքը ոչ թե դաշինքի, այլ միասնական կուսակցական ցուցակի մասին է լինելու, որպեսզի հնարավորություն լինի հաղթահարելու երկրի խորհրդարան անցնելու համար օրենքով սահմանված շեմը: Պատգամավորը հիշեցրել է, որ կուսակցությունների համար այդ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս:



